Արևայրուք ընդունելու հիմնական սխալները. Մասնագետի դիտարկումները

Արևայրուք ընդունելու հիմնական սխալները՝

. երկար ժամանակ արևի տակ գտնվելն  առանց արևապաշտպան քսուքների օգտագործման,
. արևայրուք ընդունելն արևի ակտիվության պիկ ժամերին (10:00-ից 16:00),
. սպիտակամաշկ կամ  զգայուն  մաշկ ունեցող մարդկանց  դեպքում մաշկի բավարար պաշտպանություն չապահովելը:

Սխալ արևային լոգանքի հետևանքները`

. արևային այրվածքներ. կարմրություն, ցավ, բշտեր, այտուց և քոր,
. մաշկի վաղաժամ ծերացում. կնճիռներ, պիգմենտային բծեր և էլաստիկության կորուստ,
. մաշկի քաղցկեղի բարձր ռիսկ. ոււլտրամանուշակագույն ճառագայթները կարող են վնասել մաշկի բջիջների ԴՆԹ-ն, ինչը կարող է հանգեցնել մելանոմայի և մաշկի այլ քաղցկեղների:

Ի՞նչ անել արևային այրվածքների դեպքում`

. հեռացե՛ք արևի ուղիղ ճառագայթներից. գտե՛ք ստվեր կամ մտե՛ք ծածկի տակ,
. սառեցրե՛ք մաշկը. օգտագործե՛ք սառը թրջոցներ կամ ընդունե՛ք սառը ցնցուղ,
. խոնավացրե՛ք մաշկը. կիրառե՛ք խոնավացնող քսուք կամ ալոե վերայի գել,
. արևային այրվածքը կարող է առաջացնել ջրազրկում, շա՛տ ջուր խմեք,
. մի վնասե՛ք բշտերը, պաշտպանե՛ք այրված մակերեսները մեխանիկական վնասումներից,
. տարածուն այրվածքների դեպքում դիմե՛ք բժշկի, հատկապես,  եթե արևային այրվածքները ուղեկցվում են ջերմությամբ, սրտխառնոցով, գլխապտույտով  և  ցավերով:

Share This