Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր, հուլիսի 22-25-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վ արագությամբ:

Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հուլիսի 24-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23 մ/վ արագությամբ։

Share This