ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐԻ՝ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

Կալանավայրերի՝ աշխատանքից ազատված աշխատակիցները հանդիպել են ԱՆ փոխնախարարի հետ

Տեղեկացրել էինք, որ Քեակատարողական վարչության պահպանության, և առհասարակ, համակարգի մի շուրջ 40 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից։ Ինչպես պարզաբանել էր  ՔԿՀ խոսնակ Նոնա Նավիկյանը՝  «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով՝ կա պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք․ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնողների համար համարվում է 50 տարեկանը, միջին եւ առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնողների համար՝ 55-ը, գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնողների համար՝ 60 տարեկանը, բարձրագույն խմբերի համար՝ 65-ը։

Այսօր կալանավայրերի վարչության  ազատված աշխատակիցները՝ մոտ 15 հոգի, բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց։ Նրանց ընդունել է արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը և խոստացել պատասխանել տասն օրվա ընթացքում։ Բողոքի ակցիային մասնակցել են «Արմավիր», «Կոշ» ՔԿՀ-ների աշխատակիցներ՝ այդ թվում՝ աշխատանքից ազատված պետի տեղակալները։

Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում  «Կոշ»-ից ազատվել է 9 պաշտոնատար անձ՝ պետի տեղակալից մինչև գլխավոր հաշվապահ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )