Նեղոսի ջրերի տակ հայտնաբերվել են ժայռապատկերներ հին եգիպտացի փարավոնների պատկերներով
Եգիպտացի հնագետները Նեղոս գետի ստորջրյա արշավանքի ժամանակ հայտնաբերել են ժայռապատկերներ մի քանի հին եգիպտացի փարավոնների պատկերներով եւ հիերոգլիֆներով, գրել է Live Science-ը։
Նրանց մեջ են Ամենհոտեպ III-ը (կառավարման տարիները՝ մ.թ.ա. 1390-1352թթ.), Թութմոս IV-ը (1400-1390թթ.), Փսամետիհ II-ը (մ.թ. ա. 595-589թթ. եւ Ափրիոնը (589-570թթ.)։
Համատեղ ֆրանս-եգիպտական թիմը հայտնաբերել է ժայռապատկերները Ասուանից հարավ, այն շրջանում, որը հեղեղվել էր Ասուանի ամբարտակի կառուցման ժամանակ 1960-1970-ական թթ.։ Մինչ այդ ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը իրականացրել էր որքան հնարավոր է շատ հնագիտական մնացորդների գրանցում եւ տեղափոխում այս շրջանից։ Սակայն շատ նմուշներ չի հաջողվել ժամանակին տեղափոխել, եւ դրանք շուտով մնացել են շինարարական նախագծի տակ։
Ասուանը կարեւոր էր հին եգիպտացիների համար, քանի որ այն ժամանակներում գտնվել է երկրի հարավային սահմանի կողքին, իսկ մոտակայքում գտնվել են մի շարք կարեւոր տաճարներ։ Դրանցից է Աբու Սիմբելը, որտեղ գտնվում են Ռամզես II-ի չորս հսկա արձանները (ապրել է մ.թ.ա, 1303-1243թթ.), յուրաքանչյուրը՝ 21 մետր բարձրությամբ։ Ասուանում է գտնվում նաեւ Ֆիլե տաճարների համալիրը, որտեղ մ.թ. 394թ. գրվել է հիերոգլիֆներով վերջին եգիպտական գրությունը։
Գիտնականների թիմի աշխատանքն ուղղված է պահպանված վիմագրությունների եւ փորագրության պարզմանը եւ գրանցմանը, որն այժմ գտնվում է ջրի տակ, նշված է Եգիպտոսի տուրիզմի եւ հնությունների նախարարության հայտարարությունում։
Դրա համար թիմի անդամները սուզվում են նմուշների մոտ եւ գրանցում դրանք ֆոտո- եւ տեսանկարահանումներով, ինչպես նաեւ ֆոտոգրամետրիայով, որոնք հետագայում կարող են օգտագործվել նրա թվային 3D-մոդելի ստեղծման համար
