Բայդենը մեղադրել է Իլոն Մասկին և նշել, որ նա ցանկանում է գնել ընտրությունները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հոգնել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկից և նրա հարուստ ընկերներից։

Այս մասին նա գրել է իր սոցցանցի էջում։

«Ես հոգնել եմ Իլոն Մասկից և նրա հարուստ ընկերներից, որոնք փորձում են գնել ընտրությունները», – գրել է Բայդենը:

Նա գրառման հղումը կցել է դեմոկրատներին նվիրատվություններ կատարելու համար կայքէջին:

Գրառմանը կցվել է նաև Դոնալդ Թրամփի և Մասկի լուսանկարը։

Share This