Հնարավոր թnւնավորում. բժիշկները զգուշացրել են առողջարար կաղամբի վտանգների մասին

Կաղամբը հայտնի բանջարեղեն է, որը մարդիկ ուտում են արդեն մի քանի դար։ Կաղամբն առողջարար սնունդ է, քանի որ այն հարուստ է սննդարար նյութերով, բջջանյութով ու վիտամիններով:

Սանկտ Պետերբուրգի կենսաճարտարագիտության միջազգային գիտահետազոտական ​​ինստիտուտի բժիշկները հայտնել են, որ կաղամբը պարունակում է աղիների համար օգտակար պեկտինային նյութեր։ Ապրանքը կարող է նվազեցնել վատ խոլեստերինի մակարդակը և ուժեղացնել իմունային համակարգը:

Կաղամբում առկա վիտամին K-ն բարելավում է նյութափոխանակությունն ու նպաստում լյարդի աշխատանքին: Կաղամբն ամրացնում է ոսկորները, ատամի էմալն ու նպաստում վերքերի ապաքինմանը։

Սակայն կաղամբը օգտակար է միայն այն դեպքում, եթե մարդը չի տառապում գաստրիտով, պանկրեատիտով և ստամոքս-աղիքային այլ հիվանդություններով։ Լոնդոնի ալերգիայի և իմունոլոգիայի կենտրոնի մասնագետները զգուշացրել են, որ կաղամբի չափից մեծ չափաբաժինը կարող է վնասակար լինել առողջության համար։ Այս բանջարեղենը հաճախ պարունակում է նիտրատներ, որոնք կարող են հանգեցնել թունավորման։

Share This