Ինչու կանայք սեռական ակտից հաճույք չեն ստանում․ ինչու է բացակայում օրգազմը և ինչպես լուծել խնդիրը

Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանն անդրադարձել է կանանց շրջանում հանդիպող ամենատարածված խնդիրներից մեկին՝ օրգազմի բացակայությանը, ներկայացնելով դրա պատճառներն ու լուծման տարբերակները։

«Կնոջ սեքսուալության կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ երբեմն սեքսուալ լիբիդոն արթնանում է որոշակի ժամանակ ռեգուլյար սեռական կյանքով ապրելուց հետո:

Կանանց G կետի (G spot` գտնվում է հեշտոցի ստորին երրորդականում՝ առաջային պատին, զգայուն ընկալիչների կուտակում է) մասին գիտական պատկերացումները նույնպես հակասական են, որոշ կանանց մոտ դա արտահայտված է և ֆուկցիոնալ ակտիվ է, որոշների մոտ՝ ոչ:

Նշված խնդրի համատեքստում սեքսոլոգիական տեսանկյունից առանձնացվում է երկու հասկացություն՝ օրգազմի բացակայություն (անօրգազմիա) և հոգեսեքսուալ բավարարվածության բացակայություն: Անհրաժեշտ է խնդիրը ուսումնասիրել՝ հասկանալու համար պատճառագիտական գործոնները և ախտածագման մեխանիզմները և իրականացնել արդյունավետ բուժում:

Հաճախ պատճառական գործոններ են հանդիսանում սոմատիկ (հորմոնալ, նյարդային, խրոնիկական բորբոքային և այլն) և ֆունկցիոնալ (սևեռուն ինքնազննում, էքսպեկտացիաների՝ սպասումների անհամապատասխանություն, միջանձնային լարվածություն, ներանձնային կոնֆլիկտներ և այլն) գործոններ: Բուժման մեթոդները և մոտեցումները անհատական են, քանի որ յուրաքաչյուր դեպքում կարող են տեղ գտնել խիստ տարբեր պատճառական գործոններ:

Անհրաժեշտ է իմանալ, որ կնոջ սեռականությունն ունի իր առանձնահատկությունը և բուժման միայն դեղորայքային միջոցները (այսպես կոչված ֆունկցիայի խթանիչները) հաճախ արդյունավետ չեն, ուստի կարևորվում են համալիր սեքսոլոգիական մեթոդները», – նշել է մասնագետը:

Share This