Թրամփը կարծում է, որ Աստծուց նվեր է ստացել՝ մահափորձից հետո ողջ մնալով

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Աստծուց նվեր է ստացել, երբ ողջ է մնացել հանրահավաքի ժամանակ մահափորձից հետո:

Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով քաղաքական գործչի հետ շփված աղբյուրին։

«Նա կարծում է, որ իրեն Աստծուց նվեր է տրվել», – ասել է հրատարակության աղբյուրը:

Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել հուլիսի 13-ի երեկոյան։ Քաղաքական գործչի վրա կրակել են մի քանի անգամ, որից հետո նրան արյունոտ ականջով տարել են բեմահարթակից:

Կրակողը սպանվել է: Նա 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է։ Ըստ New York Post-ի աղբյուրների՝ երիտասարդը կրակ է բացել բեմից մոտ 120 մետր հեռավորության վրա գտնվող արտադրամասի տանիքից։

Share This