Դուբայի թագաժառանգ արքայազնը նշանակվել է ԱՄԷ պաշտպանության նախարար
Դուբայի թագաժառանգ արքայազնը նշանակվել է Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարար՝ նախարարների կաբինետի ավելի լայն վերադասավորումների շրջանակում, հայտարարել է Դուբայի կառավարիչ և ԱՄԷ վարչապետ շեյխ Մոհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը X-ի իր միկրոբլոգում։
41-ամյա շեյխ Համդան բեն Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը, որը 2008 թվականից Դուբայի թագաժառանգ արքայազնն է, նշանակվել է նաև ԱՄԷ-ի փոխվարչապետներից մեկի պաշտոնում։
Շեյխ Համդանը Դուբայի իշխող ընտանիքի հայտնի անդամն է և Instagram-ում ունի 16,4 միլիոն հետևորդ:
Վերադասավորումների արդյունքում փոխվարչապետ է նշանակվել նաև ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար շեյխ Աբդուլլահ բեն Զայեդ Ալ Նահյանը։
