Բրիտանիայի ՊՆ-ն հերքում է, թե թույլատրել է Կիեւին «Storm Shadow» հրթիռներով հարվածել ՌԴ տարածքին. Telegraph
Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հերքում է այն տեղեկությունը, թե թույլատրել է Ուկրաինայից հեռահար «Storm Shadow» հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը։
Բրիտանական նոր վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը նաև հայտարարել է, որ Լոնդոնը «չի փոխել իր դիրքորոշումը» Storm Shadow-ի օգտագործման վերաբերյալ։
The Daily Telegraph-ի աղբյուրը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Storm Shadow-ը կօգտագործվի 2014 թվականի սկզբին Ռուսաստանի Դաշնության տարածքի սահմաններում հարձակումների համար, ընդգծել է, որ «դա տեղի չի ունենա»
