ԵՎՐՈ-2024. Կիսաեզրափակիչի լավագույն գոլերը (տեսանյութ քվեարկություն)
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Գերմանիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնության կիսաեզրափակիչի լավագույն գոլերը։
Քառյակում տեղ են գտել անգլիացի Օլի Ուոթքինսի (Նիդերլանդների դեմ խաղում), իսպանացիներ Լամին Յամալի ու Դանի Օլմոյի (Ֆրանսիայի դեմ խաղում) և հոլանդացի Խավի Սիմոնսի (Անգլիայի դեմ խաղում) գոլերը։ Հաղթողը կորոշվի քվեարկությամբ։
