Առաջիկայում Չինաստանից Երևան կուղևորվի 171 նոր ավտոբուս (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է Չինաստանից ներկրվող 171 նոր ավտոբուսների մասին։

«Մենք շարունակում ենք կյանքի կոչել երևանցիների համար առավել հարմարավետ ու հասանելի քաղաք ստեղծելու մեր քաղաքականությունը:

Առաջիկայում Չինաստանից Երևան կուղևորվեն 171 նոր ավտոբուսները՝ ապահովելով ավելի հարմարավետ ու հուսալի փոխադրումներ:

Այս նոր ավտոբուսները կնպաստեն տրանսպորտային համակարգի բարելավմանը և կթեթևացնեն հանրային տրանսպորտի բեռնվածությունը»,- Facebook-ում գրել է Ավինյանը։

Share This