Արմեն Կոտոլյանը 3 օրով արձակուրդ է մեկնել. Նրան կփոխարինի տեղակալը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն արձակուրդ է մեկնել:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
- Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հուլիսի 15-17-ը ներառյալ:
- Արմեն Կոտոլյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը:
