Պետական գնումների ոլորտի հսկողության համար մեկ ՀԿ է ընտրվել. կնախանձեին ՔՊ-ին բոլշեւիկները
Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխանությունները ամենակոռուպցիոն ոլորտներից մեկի՝ պետական գնումների գործընթացի նկատմամբ հանրային հսկողություն իրականացնելու նպատակով՝ հարյուրավոր ՀԿ-ներից եւ ԶԼՄ-ներց ընտրել են մեկ ՀԿ։ Մեր տեղեկություններով՝ նրանց է միացել նաեւ Դանիել Իոաննիսյանի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ն` ընդհանուր ութ անձով։
Հիրավի, կնախանձեին ՔՊ-ին բոլշեւիկները նման միատարր կառավարման համակարգ ձեւավորելու հարցում, ում օրոք գոնե ֆորմալ առումով գոյություն ունեին Народный контроль կամ ОБХСС կառույցները։
Հ.Գ. Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած՝ «Հաշվեքննիչ պալատի բնորոշմամբ 67 միլիարդ դրամի, 362 մրցույթի ոչ թափանցիկ ծախսումների» փաստի առնչությամբ իշխանությունները առ այսօր, զբաղված լինելով հեծանիվ քշելով, ոչինչ չեն մեկնաբանում:
Մեզ հետ զրույցում Դանիել Իոաննիսյանը հաստատեց, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն միացել է պետական գնումների գործընթացի վերահսկմանը.
