Արքայազն Հարին չի հանդիպում ընկերների հետ, որովհետեւ նրանց դուր չի գալիս նրա կինը՝ Մեգան Մարքլը
Արքայազն Հարին կարոտում է հայրենի երկիրն ու այլեւս չի հանդիպում ընկերների հետ, որովհետեւ նրանց դուր չի գալիս իր կինը՝ Մեգան Մարքլը։
«Հարին ավելի տխուր է դառնում, եւ նա հայացքն Ատլանտիկայի միջով հառում է այնտեղ, որտեղ դեռ ապրում է իր բանակային եւ դպրոցական ընկերների մեծ մասը, որոնց նա չի տեսնում, որովհետեւ նրանք իրեն չեն այցելում Նահանգներում Մեգանի բարդ բնավորության պատճառով»,- The Mirror-ին պատմել է թագավորական տան փորձագետ Թոմ Քուինը։ Հարիի վաղեմի ընկերներից մեկը՝ Հյու Գրոսվենորը, Արչիի կնքահայրը, Անգլիայում հարսանիք է արել անցած ամիս, բայց Հարին եւ Մեգանը հարսանիքին չեն եկել։
Թագավորական փորձագետը հայտնել է, որ նրանք չեն մասնակցել հանդիսություններին, որպեսզի «չանհանգստացնեն բոլորին» երեկոյի ժամանակ։
Հարին վերջին անգամ Անգլիայում եղել է մայիսին, Անհաղթների խաղերի 10-ամյա տոնակատարության օրը։
Քուինը The Mirror-ին պատմել է, որ Հարին չի նախատեսում հանդիպել ընկերների հետ, որովհետեւ նրանք «հին աշխարհի (մինչ Մեգանը) մի մասն են, որին վերադարձն ատելի է Հարիի համար»։
Քուինը նաեւ հայտնել է, որ Հարիի ընկերներն իրենց «դավաճանված» են զգում, որովհետեւ նա իր զինվորական ծառայության մասին գրել է «Պահեստայինը» հուշերում «ոչ ռազմական ոճով»։ Բացի այդ, Քուինն ասել է, որ Հարիի ընկերները «չեն սիրում Մեգանին» եւ նրան մեղադրում են այն բանում, որ նա Հարիին վերածել է նրան, ում իրենք անվանում են Հարի-հիփի»։
«Ճիշտն այն է, որ Հարին նորից իրեն բացահայտել է այնպիսին, ով պարզապես չի աշխատում ոչ իր ընտանիքի, ոչ անցյալի ընկերների համար, անցյալ, երբ նա բոլորովին այլ էր»,- ավելացրել է թագավորական փորձագետը։
