Պարսից ծոցում կողաշրջվել է Իրանի ռազմածովային ուժերի Sahand ռազմանավը

Պարսից ծոցի ափին գտնվող Հորմոզգան նահանգի Բանդար Աբբաս քաղաքի մոտակայքում գտնվող նավամատույցում վերանորոգվելիս Իրանի ռազմածովային ուժերի «Սահանդ» ռազմանավը կորցրել է հավասարակշռությունը և շրջվել։ Լուրը հայտնումյ է  YJC-ն։

«Սահանդ ռազմանավըը, որը վերանորոգվում էր նավամատույցում, կորցրել է հավասարակշռությունը նրա ջրի ներթափանցման պատճառով: Բարեբախտաբար, ափի մոտ խորության փոքր լինելու պատճառով նավն արագ ուղղել են»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է գործակալության հայտարարության մեջ: հայտարարություն.

Ըստ YJC -ի՝ միջադեպի հետևանքով մի քանի հոգի, ովքեր թեթև վնասվածքներ են ստացել, տեղափոխվել են հիվանդանոց։

Share This