Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության՝ Իրանում ընտրությունների արդյունքները չեն փոխի ԱՄՆ քաղաքականությունն իր նկատմամբ

Իրանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի այդ երկրի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Պետդեպից։

«Ընտրությունները էական ազդեցություն չեն ունենա Իրանի նկատմամբ մեր մոտեցման վրա»,-ասել է պաշտոնյան։ Նրա խոսքով՝ Թեհրանի վերաբերյալ Վաշինգտոնի մտահոգությունները «մնում են անփոփոխ»։

«Միևնույն ժամանակ մենք հավատարիմ ենք մնում դիվանագիտությանը, երբ այն ծառայում է ամերիկյան շահերին»,- ընդգծել է նա։

Պաշտոնյան կրկնել է ամերիկյան իշխանությունների դիրքորոշումն այն մասին, որ Իրանում ընտրություններն ազատ ու արդար չեն եղել։

«Մենք չենք ակնկալում, որ այս ընտրությունները կհանգեցնեն Իրանի զարգացման ուղղությամբ հիմնարար փոփոխությունների կամ նրա քաղաքացիների համար մարդու իրավունքների ավելի մեծ հարգանքի»,-ասել է ներկայացուցիչը

Share This