Ֆրանսիայում ընտրությունների երկրորդ փուլն է
Հունիսի 30-ին անցկացված առաջին փուլի արդյունքներով՝ առաջատարն է Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելայի «Ազգային միավորում»-ը՝ ձայների ավելի քան 33 տոկոսով, երկրորդը ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն է՝ 28 տոկոսով։
Նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ կուսակցությունը ստացել է 20 տոկոս՝ հայտնվելով երրորդ հորիզոնականում։
