Սննդամթերքի որ տեսակները կարող են դառնալ առիթմիայի պատճառ

Շոկոլադը, սուրճը և յուղոտ մթերքը կարող են հանգեցնել սրտի ռիթմի հետ կապված խնդիրների։ Այս մասին «Вечерняя Москва»-ի հետ զրույցում ասել է սննդաբան Օլգա Ռեդինան։

Մասնագետի խոսքով՝ կոֆեինն ու կոֆեին պարունակող սննդամթերքի բոլոր տեսակներն ու ըմպելիքները կարող են բարձրացնել սրտի զարկերի հաճախությունը և առիթմիա առաջացնել:

Վտանգավոր կարող են լինել նաև շոկոլադը և դրանով պատրաստված աղանդերները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ թեոբրոմին և ֆենիլէթիլամին։ Այս տարրերը կարող են սրել առիթմիան, ուստի նոպաների կամ հիվանդության սրման շրջանում խորհուրդ է տրվում հրաժարվել շոկոլադից:

Բացի այդ, ինչպես նշել է սննդաբանը, սրտանոթային հիվանդությունների դեպքում վիճակը կարող է վատթարացնել նաև յուղոտ և բարձր կալորիականությամբ սնունդը, ուստի դրանցից ևս հարկավոր է խուսափել։

Share This