Հուլիսի 4-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանը (Ֆրունզիկ) կդառնար 94-տարեկան
Տարեդարձը սիրված դերասանին հայրենի քաղաք Գյումրիում ևս մեկ անգամ հիշելու ու արժանին մատուցելու առիթ էր:
Ի հիշատակ նշանավոր հայ դերասանի՝ համայնքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, ծաղիկներ են դրել Մհեր Մկրտչյանի արձանին, հարգանքի տուրք մատուցել մեծանուն հայորդուն։