Էրդողանը Պուտինին Թուրքիա է հրավիրել

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի բացման  արարողությունից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում երկկողմ հանդիպում է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։

Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, հանդիպման ժամանակ Էրդողանը Պուտինին կրկին հրավիրել է Թուրքիա։

«Անհամբեր սպասում եմ՝ որքան հնարավոր է շուտ Ձեզ ողջունելու մեր երկրում»,- դիմելով Վլադիմիր Պուտինին, ասել է Էրդողանը։

Ռուսաստանի նախագահն ի պատասխան նշել է, որ կայցելի Թուրքիա։ Հստակ ժամկետներ չեն նախանշվել, սակայն, ըստ հրապարակման, այցը հնարավոր է՝ կայանա մոտ ապագայում։

 

Share This