«Իսկանդերը» հարվածել է ուկրաինական հերթական ավիաբազային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսական զորքերը «Իսկանդեր» հարձակում են իրականացրել Կրիվոյ Ռոգի Դոլգինցևո օդանավակայանի վրա։

Նախնական տվյալներով՝ հարվածի արդյունքում ոչնչացվել է առաջնագծի ՄիԳ-29 կործանիչը, խոցվել է երկու գրոհային Սու-25 ինքնաթիռ։

Ոչնչացվել է նաև երկու միավոր ավտոմոբիլային տեխնիկա և 4 միավոր ավիացիոն զենք։

Ոչնչացվել է մինչև 15 ուկրաինացի զինյալ։

Սա 3 օրվա ընթացքում երրորդ ճշգրիտ հարվածն է ուկրաինական օդանավակայաններին։

Նման հարվածների հիմնական նպատակը Ուկրաինայի զինված ուժերին Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու հնարավորությունից զրկելն է, հայտնում են զինվորականները։

Share This