Արևմուտքը աչք փակեց Արցախում կատարվածի վրա,իսկ Բաքուն շարունակեց համագործակցել ՌԴ-ի ու Չինաստանի հետ. Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
«Չինաստան-Ադրբեջան համատեղ հռչակագրում ադրբեջանական կողմը ցանկություն է հայտնում միանալ BRICS-ին, իսկ չինական կողմը ողջունում է Ադրբեջանի մասնակցությունը BRICS համագործակցությանը։
Հիշեցնեմ, որ BRICS-ը դա հինգ երկրների խումբ է և հիմնադրվել է Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից։ BRICS-ը ներառում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Իրանը, Եգիպտոսը, Եթովպիան և Արաբական Միացյալ Էմիրությունները:
Ադրբեջանն ակնհայտ աշխարհաքաղաքական ընտրություն է անում, միևնույն ժամանակ շարունակում գազային դիվերսիֆակացիայի բլեֆ խաղալ Եվրոպայի հետ։ Չգիտե՞ն եվրոպական շրջանակներում, որ հենց ռուսական գազն է վաճառում Ադրբեջանը։ Վստահ եմ՝ գիտեն, ուղղակի չիմանալու են տալիս, անունն էլ դնում «գազային դիվերսիֆիկացիայի»։ Եվ մինև արևմտյան շրջանակները աչք փակեցին Արցախում տեղի ունեցածի վրա՝ հավանաբար այն հույսով, որ Ադրբեջանը դա կգնահատի, Ադրբեջանն ավելի խորացրեց իր համագործակցությունը ՌԴ-ի ու Չինաստանի հետ»:
