Աստանայում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը

Աստանայում մեկնարկել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի հանդիպումը։

Բանակցությունների մեկնարկին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ գոհ է Մոսկվայի հետ ռազմավարական համագործակցության արդյունքներից։

«Մենք արդեն երկու տարուց ավելի է՝ աշխատում ենք որպես դաշնակիցներ և ցուցադրում ենք լավ արդյունքներ։ Այսօր այս մասին մանրամասն կխոսենք», – հավելել է Ալիևը։

Ալիևը նաև հայտարարել է, որ մտադիր է ռուս գործընկերների հետ քննարկել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հարցը, որի շուրջ երկու երկրների առաջնորդները բանակցություններ էին վարել նաև այս տարվա ապրիլին։

Share This