Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանն ազատվել է պաշտոնից

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել։ Նա հայտնել է «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավարի պաշտոնից ազատվելու մասին։

«Հուլիսի 1-ին տեղի է ունեցել «Միասնական հայրենիք» խմբակցության հերթական նիստը: Իր դիմումի համաձայն խմբակցության ղեկավարի պաշտոնից ազատվել է Մարսել Հայկազի Պետրոսյանը:

Նոր ղեկավար է ընտրվել պատգամավոր Գևորգ Մնացականյանը, քարտուղար՝ Սեյրան Հայրապետյանը», – նշված է հայտարարությունում:

Share This