Բերանի խոռոչում մետաղական համի առկայությունը հուշում է առողջական լուրջ խնդրի մասին
Մետաղական համը, որն անսպասելի ի հայտ է գալիս սնվելիս, կարող է լինել թուլամտության մասին հուշող ախտանշան։ Սա պայմանավորված է նրանով, որ օրգանիզմը չի կարողանում զգացողությունների հետ կապված բավական ուժեղ ազդակներ ուղարկել գլխուղեղին։ Արդյունքում դրանք այնքան թույլ են լինում, որ կարող են խանգարումներ ի հայտ գալ, այդ թվում նաև՝ համի զգացողության հետ կապված։
«Զգացողությունները, որպես կանոն, վատթարանում են տարիքի հետ, սակայն շատ ավելի արագ վատթարանում են թուլամտության ժամանակ», – նշում են փորձագետները՝ հավելելով, որ տհաճ համի առկայությունը կարող է պայմանավորված լինել գլխուղեղից եկող ազդանշանների թուլացմամբ։ Սա է պատճառը, որ դեմենցիայով հիվանդներից շատերը գանգատվում են բերանի խոռոչում տհաճ հոտի առկայությունից։
Նման խանգարումները կարող են դառնալ սննդի նկատմամբ տհաճության առաջացման պատճառ, ինչն էլ կհանգեցնի սննդակարգի հետ կապված խնդիրների, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել ու չանտեսել բերանի խոռոչում տհաճ համի առկայությունը, գրում է medikforum.ru կայքը։
