Գերագույն դատարանի որոշումը կդադարեցնի վհուկների քաղաքական որսը. Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ քրեական հետապնդումից իր մասնակի անձեռնմխելիության մասին երկրի Գերագույն դատարանի որոշումը կդադարեցնի իր դեմ կազմակերպված վհուկների քաղաքական որսը։
«Ակնհայտ է, որ Գերագույն դատարանի որոշումը կավարտի վհուկների որսը, որը կազմակերպել էր իմ դեմ խաբեբա [ԱՄՆ նախագահ] Ջո Բայդենը», – գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։
Քաղաքական գործիչը նաև նշել է, որ իր հասցեին հնչած բոլոր «անարդար մեղադրանքները» նախագահական ընտրություններին միջամտելու փորձ էին։
Ավելի վաղ ինքը՝ Բայդենը, հայտարարել էր, որ Թրամփի գործով ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում և խաթարում է օրենքի գերակայությունը երկրում։
