Թուրքիայում անկարգությունների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 470 մարդ

Թուրքիայի հարավում գտնվող Կայսերի նահանգում անկարգությունների պատճառով ավելի քան 470 մարդ է ձերբակալվել, այս մասին սոցցանցում հայտնել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Կիրակի օրը Թուրքիայի Կայսերի նահանգում անկարգություններ են սկսվել  այն բանից հետո, երբ ոստիկանները ձերբակալել են մի սիրիացու, ով կասկածվում է 7-ամյա երեխայի բռնաբարության մեջ։

«Բերման է ենթարկվել 474 մարդ։ Պարզվել է, որ ձերբակալվածներից 285-ը տարբեր հանցագործությունների համար քրեական անցյալ են ունեցել»,- գրել է Երլիքայան։

Նշենք, որ անկարգությունների ժամանակ թուրքերը վնասվել են սիրիացի ներգաղթյալներին պատկանող տներ, ավտոմքեքենաներ են այրել, ծեծել են բազմաթիվ ներգաղթյալների։

Միևնույն ժամանակ, սիրիական լրատվամիջոցներն են հայտնել, որ Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող Աֆրին, Աազազ և Ալ-Բաբ շրջաններում բախումներ են տեղի ունեցել թուրքական զորքերի և Անկարային հավատարիմ համարվող մի շարք խմբավորումների զինյալների հետ։

Share This