Թուրքիայում բողոքի ցույցեր են սկսվել միգրանտների դեմ
Թուրքիայի Կայսերիում տեղի բնակիչները ջարդեր են սկսել միգրանտների դեմ այն բանից հետո, երբ սիրիացի տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 6-ամյա երեխայի նկատմամբ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքերը շրջում են սիրիացիներին պատկանող մեքենաները, բռնում ու ծեծում նրանց: Նրանք նաեւ խանութ են հրկիզել եւ միգրանտների արտաքսում են պահանջում։
Անկարգությունները ճնշելու համար իշխանությունները լրացուցիչ ոստիկանական ուժեր և հատուկ տեխնիկա են մտցրել: Գործում են նաև ջրցան մեքենաներ: