Մեզ սպասվում է ոչ շատ շոգ և տեղումնառատ հուլիս. Սուրենյան
ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, հուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը նորմայից զգալի ավել։ Մեզ սպասվում է ոչ շատ շոգ և տեղումնառատ հուլիս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։