5 փաստ ռեփեր Tyga-ի մասին, որը հուլիսի 28-ին ելույթ է ունենալու Երեւանում
Ամերիկացի ռեփեր Tyga-ին հայ երկրպագուները շուտով հնարավորություն կունենան տեսնել Երեւանում։ Արտիստը հուլիսի 28-ին ելույթ կունենա Seven Visions, The Dvin’s Music Hall-ում:
Ամերիկացի ռեփերը ուշադրություն է գրավում ոչ միայն իր հիթային ստեղծագործություններով, այլեւ՝ անձնական կյանքի մանրամասներով։ Արտիստը ժամանցային աշխարհում ճանաչում է ձեռք բերել շնորհիվ իր ինքնատիպ ոճի եւ երգացանկի, որոնցից, հատկապես, հայտնի են «Taste», «Rack City», «Ayy Macarena», «Loco Contigo» եւ «Freaky Deaky» սինգլները, որոնք, նույնպես, կհնչեն Երեւանում։
Համերգին ընդառաջ NEWS.am STYLE-ը հինգ հետաքրքիր փաստ է ներկայացմում ռեփերի մասին։
Tyga-ի իրական անունը Մայքլ Ռեյ Սթիվենսոն է․ Նա ծնվել է 1989 թ-ին՝ Կալիֆորնիայում։ Նրա բեմական անունը՝ Tyga-ն, բացվում է որպես՝ «Thank You God Always»/Միշտ շնորհակալ եմ քեզ, Աստված։ Այս կերպ նա ցանկացել է իր շնորհակալությունը հայտնել Աստծուն՝ երաժշտական ոլորտում իր հաջողությունների համար։
Tyga-ն թուլություն ունի շքեղ մեքենաների հանդեպ․ նա հայտնի է թանկարժեք ու հազվագյուտ ավտոմեքենաների իր հավաքածուով, որոնց շարքում կան Lamborghini, Rolls-Royce, եւ Ferrari։