Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ. Ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում` հունիսի 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 30-ին, հուլիսի 1-3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 1-2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։ Հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-ից հուլիսի 1-2-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում և Տավուշում՝ 5-7 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից ambion.news-ի -ի հաղորդմամբ՝ հունիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հուլիսի 1-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-2-ին՝ ինտենսիվ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 18-23մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-17մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +27+29։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+22,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +15+19,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +24+26,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +15+19,
Լոռի՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +14+17,
Տավուշ՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +16+21,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +16+19,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +21+26,
Արարատ՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +29+31,
Արմավիր՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +29+31,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+21,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +29+31,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +24+27,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +18+21:
