Ֆուտբոլի դաշտում անսպասելիորեն 30 մետրանոց փոս է առաջացել․ ո՞րն է պատճառը
Միացյալ Նահանգների Իլինոյս նահանգում տեղակայված ֆուտբոլի դաշտում անսպասելիորեն փոս է առաջացել։
Առաջացած փոսի խորությունը մոտ 30 մետր է։ Տեղի ունեցածի պատճառը եղել է մոտակա հանքի փլուզումը
Դեպքը տեղի է ունեցել Երևանի ժամանակով չորեքշաբթի 21:00-ի սահմաններում, Ալթոն քաղաքի Գորդոն Ֆ. Մուր զբոսայգում։ 704 ակր տարածքում կա 19 ֆուտբոլային (այդ թվում՝ ամերիկյան ֆուտբոլի) դաշտ, որտեղ անցկացվում են երիտասարդական խաղեր։