Չեմ պատկերացնում՝ ոնց եմ մի վկայի ասելու, որ ցուցմունքդ լավը չի, ռետուշ արա, ամոթից կմեռնեմ. Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել դատարանի դահլիճում.«Ես չեմ կարող 10 տարի անց փոխել իմ պայմանագիրն արտակարգ դրություն մտցնելու մասին, դա պատմական փաստ է, չեմ ժխտում, ստորագրել եմ: Չեմ կարող փոխել նաև այդ հանդիպումը, չկա դա փոխելու սուբյեկտը, մոտիվը: Ես չեմ պատկերացնում, թե ես ոնց կարող եմ մի վկայի ասել, թե ցուցմունքդ լավ չի: Ես ամոթից կմեռնեմ, ես այդ տեսակի մարդկանց չեմ հասկանում, դա ինձ համար անծանոթ տեսակ է»:

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )