Մախաչկալայում դարձյալ կրակոցներ են, մարդկանց տարհանում են. Mash
Mash-ի թելեգրամյան ալիքը հայտնել է Մախաչկալայի Համալսարանի հրապարակում հնչած կրակոցների մասին։
«Ականատեսները հայտնել են, որ Կորկմասովա փողոցում առնվազն հինգ կրակոց են լսել։ Ներկա պահին այնտեղ աշխատում են ուժայինները»,- գրում է աղբյուրը։
Ըստ տեղական թելեգրամյան ալիքների՝ զինված ոստիկանները շրջափակել են Հանրապետական բժշկական կենտրոնի հարակից տարածքը։
«Մախաչկալայի համալսարանի հրապարակի ելումուտն ագելափակված է։ Մոտակա շենքերից մարդկանց տարհանում են»,- գրում է Mash-ը։