Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ երկխոսության

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կշարունակի երկխոսությունը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես կշարունակեի երկխոսությունը Վլադիմիր Պուտինի հետ», – ասել է Մակրոնը Do It Yourself փոդքասթում: «Ոչ, վերջին ամիսներին մենք չենք շփվել, բայց ես չեմ բացառում այս կամ այն ​​թեմայի շուրջ զրույցի հնարավորությունը»,-ասել է Մակրոնը։

Նա նշել է, որ «հավատում է երկխոսության ուժին»։ «Ես բացարձակապես անկեղծ եմ ասում. կարծում եմ, որ միշտ կարևոր է շարունակել երկխոսությունը», – ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը հավելել է, որ ՌԴ պետության ղեկավարի հետ կքննարկի, մասնավորապես, «ատոմակայանների թեման»՝ չբացատրելով, թե կոնկրետ ինչ ի նկատի ունի։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույն փոդքասթի շրջանակներում հայտնել է, որ մոտ ապագայում ֆրանսիական բանակը չի կռվի Ուկրաինայում։

Պուտինը ավելի վաղ ասել էր, որ Մոսկվան պատրաստ է համագործակցել Փարիզի հետ, եթե ֆրանսիական կողմը նման ցանկություն ունենա։ Ռուսաստանի պետության ղեկավարի խոսքով՝ ինքը և Մակրոնը լավ աշխատանքային հարաբերություններ են ունեցել, սակայն Ֆրանսիայի նախագահը վերջ է տվել դրան։

 

Share This