Ցավոք սրտի հավաքականի դուռն ինձ համար փակ է. Մխիթարյան

 

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Newmag / summerfest-2024-ի շրջանակում հյուրընկալվել է Արտակ Ալեքսանյանին։

Մխիթարյանը նշել է, որ չի զղջում իր կայացրած որոշումների համար, այդ թվում Հայաստանի ազգային հավաքականում ելույթներն ավարտելու որոշման համար.

«Ավելի լավ է այդ որոշումը կայացնես դու, քան՝ ուրիշները: Կարող եմ ասել՝ բոլոր այն որոշումների համար, որոնք կայացրել եմ թե՛ ֆուտբոլային կարիերայիս ընթացքում, թե՛ դրանից դուրս, չեմ զղջում: Որոշ մարդիկ կարող են ասել, թե կարող էի ավելի լավ կամ ավելի վատ կարիերա ունենալ, բայց կարծում եմ՝ ոչ մեկս մեր ճակատագրից չենք կարող փախչել: Պետք է համակերպվենք նրա հետ, ինչ ունենք և շնորհակալ լինենք Աստծուն այն ամենի համար, ինչ նա մեզ տվել է: Միանշանակ կասեմ, որ, ցավոք սրտի, հավաքականի դուռն ինձ համար փակ է»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Հարցազրույցից հետո Մխիթարյանն ինքնագրեր է բաժանել երկրպագուներին և լուսանկարվել նրանց հետ:

Լուսանկարը՝ Newmag-ի.

Share This