Հորդառատ անձրևներն ու ձնհալը շվեյցարական և ֆրանսիական Ալպերի որոշ հատվածներում համատարած ջրհեղեղների պատճառ են դարձել

Հորդառատ անձրևներն ու ձնհալը շվեյցարական և ֆրանսիական Ալպերի որոշ հատվածներում հանգեցրել են համատարած ջրհեղեղների։

Այս մասին  հայտնում է Euronews-ը նշելով, որ հունիսի 21-ից շվեյցարական հայտնի Զերմաթ հանգստավայրը ջրհեղեղի հետևանքով  լիովին կտրված է աշխարհից, որտեղ ափերից դուրս է եկել քաղաքով հոսող Վիսպա գետը։ Կան նաև սողանքի հետևանքով փակ ճանապարհներ:

Ըստ աղբյուրի՝ բարձրացել է Շվեյցարիայի տարածքով հոսող Ռոն գետի  ջրի մակարդակը:  Ֆրանսիայում ջրհեղեղից հատկապես տուժել Լա Բերար գյուղը։ Ջրի մակարդակի  բարձրացումը քանդել է դեպի այս գյուղ տանող միակ կամուրջը, վնասել նաև բազմաթիվ տներ։ Գյուղի բոլոր  բնակիչները տարհանվել են ուղղաթիռով։

Share This