Մոսկվան կարող է մեզ համար խնդիրներ ստեղծել, որտեղ ուզում է. Դուգլաս Մակգրեգոր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտահրավեր նետեց ԱՄՆ-ին՝ ռազմավարական համաձայնագրեր կնքելով ասիական երկրների հետ, ասել է Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը Judging Freedom YouTube ալիքում։

«Ռուսների համար Վիետնամում, Կուբայում, Վենեսուելայում, Հյուսիսային Կորեայում լինելը մեծ պլյուս է, դա հնարավորություն է հիշեցնելու, որ Մոսկվան կարող է մեզ համար խնդիրներ ստեղծել, որտեղ ուզում է», – ասել է սպան։

Հաղորդման վարող Էնդրյու Նապոլիտանոն արձագանքել է՝ ասելով, որ Ռուսաստանը, իր կարծիքով, այսպիսով հակադարձում է Եվրոպայում և Ուկրաինայում ԱՄՆ-ի ագրեսիվ քաղաքականությանը։

Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի բանակցություններից հետո, երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, ստորագրեցին Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր, երկու երկրների սահմանին Թումաննայա գետի վրայով ճանապարհային կամրջի կառուցման համաձայնագիր եւ այլն: Բանակցություններից հետո Պուտինը խոսեց նաեւ ռազմական և տեխնիկական համագործակցությունը ԿԺԴՀ-ի հետ։

Share This