Անդրեի նոր հրապարակումը կնոջ հետ, Նազենիի ցնցող տեսքը, Սիրուշոյի երեխաների ջերմ շփումը․ Instagram-ը՝ այս շաբաթ

Անդրեն վերջին շրջանում հաճախ չի կիսվում անձնական հրապարակումներով, բայց այս շաբաթ երկու անգամ բացառություն է արել՝ հրապարակելով իր եւ կնոջ՝ Անիի գեղեցիկ կադրերից։  «Եվ թող աշխարհը սպասի»,-առաջին հրապարակումը մակագրել է արտիստը։ Երկրորդ հրապարակման մեջ երգիչը տեղադրել է իր եւ կնոջ ֆոտոշարքը՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Ընտանիքն առաջին տեղում է»՝ հրապարակումը վերնագրել է Անդրեն։ Նազենին հետեւորդներին հերթական անգամ հմայել է իր սլացիկ կազմվածքով։ 41-ամյա դերասանուհին ինստագրամյան նոր կադրերում լողազգեստով է։ Հրապարակման մեջ նա անդրադարձել է նաեւ իր տարիքին․

 

«Շատ, շատ անարդար բան կա նրանում, որ մի ամսից դառնում եմ 42..․ ՇԱՏ! Իբր ինչ էլի։ Մի շատ սիրուն էր, ծաղիկ էլ կտրեց»,-կատակել է դերասանուհին՝ հավելելով,-«Նկարն, ինչ- խոսք, ամբողջական էր, ԿՏՐԵԼ ԵՄ»։

Գեղեցիկ կազմվածքով «հպարտացել է» նաեւ Անի Լուպեն։ 40-ամյա դերասանուհին լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում պատկերված է մարզասրահում մարզվելիս։ Անին սպորտային հագուստով ցուցադրել է իր սպորտային մարմինը․ «Դու թո՞ւյլ ես, թե՞ ուժեղ»,-գրել է դերասանուհին, այնուհետեւ պատասխանել՝ «Տարբերվող»։ Սիրուշոն ջերմացրել է իր ավագ որդու՝ Ռոբերտի եւ դստեր՝ Զաբելի սիրաշատ կադրերով։ Instagram-ում տեղադրված տեսանյութում երեւում է, թե ինչպես է Ռոբերտը համբերատար հանդուրժով փոքրիկ քրոջ «չարաճճիությունները»։ «Ռոբի անսահման հոգատարության ու համբերության արդյունքն է Զաբելի այսքան շատ սերը նրա հանդեպ»,-տեսանյութը մակագրել է երգչուհին։

Share This