4 մթերք, որոնք կարող են կախվածություն առաջացնել
Շատերը կարծում են, որ կախվածություն կարող են առաջացնել միայն թմրանյութերը, ալկոհոլը կամ դեղորայքը, սակայն իրականում կախվածություն կարող է առաջացնել անգամ սննդամթերքը, ինչը շատ վտանգավոր է:
1. Շաքար
Գիտափորձերը ցույց են տվել, որ մկների գլխուղեղի ընկալիչների վրա շաքարն ազդում է ինչպես կոկաինը, և հենց սա է պատճառը, որ այսօր այն պարունակվում է ոչ միայն քաղցրավենիքի, այլև սննդամթերքի այլ տեսակների մեջ: Ընդ որում՝ այն կարող է դառնալ նաև այլ կախվածությունների առաջացման պատճառ: Օրինակ՝ երբ փորձամկները զրկվում էին շաքարից, նրանց մոտ առաջանում էր ալկոհոլային կախվածություն:
2. Հաց
Շատերն իրենց կյանքն առանց հացի չեն պատկերացնում, ինչը զարմանալի չէ, քանի որ այն նույնպես կարող է կախվածություն առաջացնել: Հացի բաղադրիչներն ածխաթթու գազ ու ալկոհոլ են արտազատում, ինչի պատճառով էլ այն նման ազդեցություն է ունենում:
3. Նատրիումի գլուտամատ պարունակող մթերք
Երշիկեղենը, չիպսերը, չորահացերը, արագ պատրաստվող լապշաներն ու ապուրները պարունակում են նատրիումի գլուտամատ, որը մի քանի անգամ ավելի վառ է դարձնում համային զգացողությունները: Սա է պատճառը, որ մարդիկ ավելի ու ավելի շատ են ուզում նման մթերք ուտել
4. Աղ պարունակող մթերք
Արտադրողները հաճախ չափից դուրս շատ աղ են ավելացնում մթերքին, ինչն էլ օրգանիզմում հայտնվելով ազդում է նեյրոտրանսմիտերների վրա՝ ստիպելով մարդուն իրեն բավարարված զգալ: Սա է պատճառը, որ մարդիկ հաճախ են աղով հարուստ մթերքը չարաշահում:
