Գիտնականները պարզել են՝ որն է արևապաշտպան քսուքների հիմնական վնասը

Ամերիկացի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ արևապաշտպան քսուքները կարող են վնասակար լինել առողջության համար: Մասնագետների հետազոտության արդյունքները հրապարակել է Ամերիկայի միացյալ նահանգների սննդի և դեղորայքի վերահսկողության վարչությունը (FDA):

Հետազոտությանը մասնակցել է 24 կամավոր, որոնց միջին տարիքը կազմել է 35 տարի: Մասնակիցները մեկ շաբաթ օգտագործել են մասնագետների առաջարկած արապաշտպան քսուքները: Այդ ընթացքում մասնագետները նրանցից արյան 30 անալիզ են վերցրել:

Գիտնականների տվյալներով՝ 4 օր արևապաշտպան քսուքներ օգտագործելուց հետո կամավորների օրգանիզմում զգալի բարձրացել է օքսիբենզոնի մակարդակը, որը հայտնաբերվել է մայրական կաթի, մեզի, արյան ու ամնիոտիկ հեղուկի (հարպտղային ջրեր) մեջ:

Գիտնականների խոսքով՝ առայժմ արևապաշտպան քսուքների վնասի մասին ենթադրություններ անել հնարավոր չէ: Նրանք մտադիր են հավելյալ հետազոտություններ անցկացնել՝ պարզելու համար, թե վտանգավոր են արդյոք մարդու օրգանիզմում հայտնված բաղադրիչները:

Share This