ՌԴ Կուրսկի մարզում հրթիռային գրոհի ժամանակ չի գործել իրազեկման համակարգը

Ռուսաստանի Կուրսկի մարզում հրթիռային գրոհի ժամանակ չի գործել իրազեկման համակարգը, իր թելեգրամ-ալիքում գրել է նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը։

Նրա խոսքով՝ խափանման պատճառը սերվերների DDos-գրոհներն են եղել։ Գրոհի հետեւանքներն արդեն վերացված են։

Սմիրնովը նաեւ նշել է, որ ՀՕՊ ռուսական համակարգերը խփել են ուկրաինական երկու հրթիռ Սուջանի եւ Բելովի շրջաններում։

«Հիշեցնում եմ, մի տեղեկացրեք մեր ՀՕՊ կայանքների գտնվելու տեղի մասին, մի նկարեք դրանց աշխատանքը եւ մի տեղադրեք ինտերնետում։ Դրանից է կախված մեր զինվորականների եւ հենց մեր անվտանգությունը»,- գրել է նահանգապետը։

Share This