ԱՄՆ նախագահի թեկնածուն անսպասելի առաջարկ արեց Ռուսաստանին
![ԱՄՆ նախագահի թեկնածուն անսպասելի առաջարկ արեց Ռուսաստանին](https://iravunk.com/timthumb.php?src=disc/21-06-24/ee7e989c94dbe47803c69ecdbaffe13d.jpg&w=780)
Վաշինգտոնը պետք է Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար, X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը։
«Ես հիմա կոչ եմ անում իրական խաղաղության բանակցություններ վարել՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի հետ սեղանի շուրջ: Պուտինը սա էր ուզում: Սա էլ պետք է ցանկանանք մենք»,- ասաց նա։
Քենեդի կրտսերն ընդգծել է, որ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությունը կարող է հանգեցնել մոլորակի կործանմանը։ Նա նաև պահանջել է դադարեցնել Ուկրաինայի ֆինանսավորումը։