Հղիության ընթացքում սպիտակուցների ցածր պարունակությամբ սննդակարգը բարձրացնում է հետագայում երեխայի մոտ քաղցկեղի առաջացման հավանականությունը

Սան Պաուլոյի պետական համալսարանի (UNESP) գիտնականներն առնետների վրա անցկացրած գիտափորձերի արդյունքում պարզել են, թե ինչու է հղիության ընթացքում թերսնված կանանց երեխաների մոտ հետագայում շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վտանգն ավելի մեծ լինում: Հետազոտողները հայտնաբերել են գեների էքսպրեսիայի փոփոխություններ, որոնք կարող են կապված լինել հորմոնալ անհավասարակշռության և շագանակագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի հետ:

Մեկ այլ ուսումնասիրություն էլ ցույց է տվել, որ հղիության ու կրծքով կերակրման ընթացքում մկների՝ սպիտակուցների ցածր պարունակությամբ սննդակարգի և նրանց սերունդների մոտ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման բարձր հավանականության միջև կա կապ։ Երկու դեպքում էլ հետազոտությունները վկայում են, որ սննդակարգն ու շրջակա միջավայրը զարգացման սկզբնական փուլերում կարող են որոշել սերունդների առողջության ու հիվանդությունների հետագիծը։

Կենսաինֆորմատիկայի կիրառմամբ անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շագանակագեղձի քաղցկեղն առնետների սերունդների և տարեց առնետների մոտ կարող է առաջանալ վաղ փուլերում miR-206-ի և նրա թիրախային գենի՝ PLG-ի ապակարգավորման հետևանքով, որը, հավանաբար, առաջացել է հղիության ընթացքում էստրոգենի անոմալ բարձր մակարդակի պատճառով: Գենի էքսպրեսիայի պրոֆիլի փոփոխությունները կարող են պահպանվել առնետների ամբողջ կյանքի ընթացքում՝ տարիքի հետ բարձրացնելով շագանակագեղձի քաղցկեղի նկատմամբ նախատրամադրվածությունը: Փոփոխված գեներից մեկը՝ ABCG1-ը, պոտենցիալ «DOHaD գեն» էր՝ կապված շագանակագեղձի զարգացման խանգարումների հետ, որոնք ունենում են երկարաժամկետ հետևանքներ և կարող են մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը:

Share This