Պուտինը վավերացրել է ԱՊՀ երկրների կողմից տիեզերքի համատեղ ուսումնասիրության մասին համաձայնագիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է խաղաղ նպատակներով տիեզերքի ուսումնասիրության և օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների համատեղ գործունեության վավերացման մասին օրենքը, տեղեկացնում է РИА Новости-ն։

Փաստաթուղթը մշակվել է այդ ոլորտում բազմակողմանի համագործակցության կազմակերպչական հիմքի հաստատման, ինչպես նաև կողմերի և մասնակիցների միջև համատեղ գործունեության համաձայնագրերի մշակման նպատակով:

«Վավերացնել է խաղաղ նպատակներով տիեզերքի ուսումնասիրության և օգտագործման ոլորտում ԱՊՀ անդամ երկրների համատեղ գործունեության իրականացման մասին համաձայնագիրը»,- ասվում է փաստաթղթում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )