Հաջիևը հայտարարել է, թե Ֆրանսիայի կողմից ՀՀ զինումը «սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության համար»

Մենք արդյունավետ չենք համարում Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ, դա վնասակար քաղաքականություն է։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Հաջիևը հայտարարել է, թե իբր Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինումը «սպառնալիք է Կովկասում ձեռք բերված արդյունքների և խաղաղության համար»։

«Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ֆրանսիական ռազմականացման քաղաքականությունը քայլ է, որը կխթանի «Հայաստանում ռևանշիստական ​​ուժերին»։  Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը խիստ մտահոգիչ է։ Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ՝ Ֆրանսիան պետք է պատասխանատու քաղաքականություն վարի»,-ասել է նա։

Share This