Փարիզը ոչ թե ՀՀ շահերից է ելնում, այլ հրահրում է զինված հակամարտություն. ՌԴ ԱԳՆ
Փարիզը Հարավային Կովկասում հրահրում է զինված դիմակայության հերթական փուլը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից Հայաստանին CAESAR ինքնագնաց հաուբիցների մատակարարման պայմանագիրը։
Զախարովան այդ պայմանագիրն անվանել է էսկալացիա հրահրելու «ևս մեկ քայլ»: Նա կարծում է, որ Ֆրանսիան չի առաջնորդվում Հայաստանի շահերով։ Ըստ նրա` Ֆրանսիան միայն ձգտում է երկրների ներսում տարաձայնություններ ունեցողներին որպես գործիք օգտագործել սեփական կոնյունկտուրային նպատակներին հասնելու համար։
