ԱՄՆ-ն ուշադիր հետևելու է Պուտինի այցին Հյուսիսային Կորեա

Ամերիկյան վարչակազմը մտադիր է ուշադիր հետևել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական ​​այցին Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն:

Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Մենք, անշուշտ, կհետևենք դրան շատ, շատ ուշադիր», – ասել է նա, երբ նրան խնդրեցին մեկնաբանել Ռուսաստանի առաջնորդի առաջիկա այցը:

Share This