Մասնագետը հերքել է վիտամին С-ի մասին ամենատարածված «միֆերը»
Թերապևտ Ալեքսեյ Վոդովոզովը Sputnik ռադիոկայանի հետ զրույցում հերքել է վիտամին С-ի վերաբերյալ ամենատարածված «միֆերը»։
Առաջին հերթին, հղում անելով գիտնականների ուսումնասիրություններին, մասնագետը նշել է, որ վիտամին С-ն իրականում չի օգնում պայքարել վիրուսային վարակների դեմ և բացարձակ անարդյունավետ է դրանց կանխարգելման համար։ Միակ հիվանդությունը, որը հնարավոր է կանխել վիտամին С-ի օգնությամբ, ցինգան է։
Մասնագետը նաև հորդորել է խուսափել այս տարրի չարաշահումից, քանի որ այն կարող է միզուղիներում քարերի առաջացման պատճառ դառնալ։
«Վիտամին C-ի օրական նորման 50 միլիգրամ է, մինչդեռ առավել հաճախ դեղատնային դեղամիջոցում պարունակվում է 250 միլիգրամ, իսկ երբեմն նույնիսկ 1 գրամ և ավելի»,- նշել է մասնագետը։
Նա նաև հավելել է, որ այս տարրով հարուստ լավագույն սննդամթերքի տեսակներն են կաղամբը, սև հապալասը, մասուրն ու բուլղարական կարմիր պղպեղը, այլ ոչ թե կիտրոնը, ինչպես առ այսօր կարծում են շատերը։
